News

Լևոն Արոնյանը կրկին հաղթանակել է

Sports 2015-08-27

“Sinquefield Cup” շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով առավելության է հասել ամերիկացի Ուեսլի Սոի նկատմամբ՝ տանելով երկրորդ հաղթանակն այս մրցաշարում:

Լևոն Արոնյանը վաստակել է 3 միավոր և կիսում է առաջին տեղը բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, ով սևերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 

Կեսական միավոր են հետ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու հոլանդացի Անիշ Գիրին: Նրանք չորրորդ տուրում կիսել են միավորը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.