News

Մշակութային համագործակցությունն օրակարգում

Featured 2015-07-27

ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացման համաձայն՝ հուլիսի 26-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ մշակութային համագործակցությունը խթանելու հետ կապված մի շարք հարցեր:
Հաշվի առնելով Հայաստանի մշակութային մեծ ներուժը՝ նախարար Խալիլը կարևորել է հայ երաժիշտների՝ Դամասկոսի օպերայի սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատելու և կոնսերվատորիայում դասընթացներ վարելու հնարավորությունը: 
 
Միաժամանակ կողմերը կարևորել են մշակութային օրերի փոխանակումը երկու երկրների միջև, ինչի կապակցությամբ նախարարն առաջարկել է առաջիկայում Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպումը: 
 
Քննարկվել է նաև սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Գրական տապան-2015» միջազգային կոնֆերանսին Սիրիայի մասնակցության հարցը, ինչի կապակցությամբ դեսպան Փոլադյանը նախարարին հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.