News

Դիտարկում առարկայական ծրագրի լրման մասին

Educational 2015-07-24

Անդրադառնալով հանրապետության մի շարք դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրմանը՝ մասնագետները գնահատում են, սակայն կարծում են, որ այն պետք է դասավանդվի բացառապես մասնագետների կողմից:

«Սա շատ լավ նախագիծ է. երաժշտությունն ամենամեծ ներգործությունն ունեցող ուժերից է: Պետք է հիմքերը ճիշտ դնել, իսկ դրա համար անհրաժեշտ է ողջ մշակութային դաշտը մոբիլիզացնել»,-նկատել է գրականագետ, հրապարակախոս, արձակագիր Դավիթ Սարգսյանը:

Երաժշտագետ Արմինե Միրզոյանն էլ հավելել է, որ ծրագրում տեղ պետք է հատկացվի նաև ազգային նվագարաններին. «Եկող սերունդը պետք է իմանա ազգային նվագարանների մասին: Մանկապարտեզում երեխան արդեն պիտի կարողանա իրարից տարբերել շվին ու դուդուկը, զուռնան ու պարկապզուկը: 

Գոնե պետք է իմանա՝ դրանք ազգային են թե ոչ: Երգն առանց նվագարանի չի կարող: Ազգային երգը, պարը և նվագարանները մի ամբողջություն են կազմում»,-ընդգծել է երաժշտագետը:
 
Աղբյուրը՝ Aravot.am
Հեղինակ՝ Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.