News

Անցկացվել է սեմինարների լրացուցիչ փուլ

Educational 2015-07-22

Կայացել է «Հատուկ կարիքներով մարդկանց մուտքը հասարակություն» միջազգային ծրագրի շրջանակներում անցկացվող սեմինարների լրացուցիչ փուլը: Եռօրյա սեմինարների ընթացքում վերապատրաստվել է ԵՊՀ-ի և ՀՊՄՀ-ի, ինչպես նաև վերականգնողական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների 20 ներկայացուցիչ:

Մասնակիցներին հավաստագրեր է հանձնել Մանկավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը՝ հույս հայտնելով, որ մասնակիցները գնահատում են վերապատրաստումների կարևորությունը և իրենց գործընկերներին ևս կուղղորդեն վերապատրաստվելու:

 
«Վերապատրաստումները կարծես մարդասիրական քայլ լինեն. հատուկ կարիքներով մարդկանց մուտքը հասարակություն անարգել դարձնելու նպատակով նրանց հետ աշխատանքի հմտություններն ու կարողությունները զարգացնելը պետք է դառնա յուրաքնչյուրիս առօրյան»,-նշել է Արա Երեմյանը:
 
Աղբյուրը՝ Armspu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.