News

ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով

Educational 2015-07-17

Ըստ ԵՊՀ տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ԵՊՀ-ում մեկնարկել է «Հուզական այրումը և Բալինտյան շարժումը օգնող մասնագիտություններում» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը:
ԵՊՀ ռեկտորատի անունից միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
 
«Բալինտյան շարժումը հիմնականում անծանոթ է հայ հասարակությանը, սակայն այսօր բավականին արդիական է: Մայր բուհում Բալինտյան շարժման ներդրումն ու կիրառումը լավ օրինակ կարող է դառնալ մյուս կրթական հաստատությունների համար»,-նշել է պրոռեկտորը:
 
Բացման խոսքով հանդես են եկել նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի բալինտյան շարժման ականավոր ներկայացուցիչներն ի դեմս Մեծ Բրիտանիայի բալինտյան միության նախագահ Դևիդ Ուոտի, Սանկտ Պետերբուրգի բալինտյան միության նախագահ Վլադիմիր Վինոկուրի և Գերմանիայի բալինտյան միության նախագահ Գյունտեր Բերգմանի:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.