News

Միջոցառում՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին

Educational 2013-04-19

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության (Սուրբ Զատիկ) տոնին:

Կրթօջախն ունի առաջավոր նպատակներ, որոնցից մեկն էլ հավատի սերմանումն է իր սաների մեջ, այս նպատակով էլ դպրոցում կազմակերպվում են բազմաթիվ ճանաչողական միջոցառումներ:

Երեխաները պատմեցին, թե որտեղի՞ց է տոնն առաջացել, ինչպե՞ս և ի՞նչ շուքով են նշել տոնը մեր նախնիները, թե ո՞րն է տոնի խորհուրդը: Երգեցին քրիստոնեական երգեր,  դիտեցին Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը նվիրված ֆիլմից հատված, մեջբերումներ կատարեցին նաև Աստվածաշնչից: Միջոցառմանը ներկա էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն, ինչպես նաև «Փյունիկ» հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արմենուհի Նիկողոսյանը: Վերջիններս շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչ Հայաստան Կարապետյանին և  դպրոցի տնօրինությանը:

Սրբազան Հայրը կարևորեց նման բնույթի և որակի միջոցառումների կազմակերպումը դպրոցներում, նա նաև զրույց ունեցավ աշակերտների հետ:

Դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը համոզված է, որ չի կարելի աշակերտներին կրթել, առանց նրանց հոգին կրթելու, իսկ քրիստոնեական արժեքը լավագույն միջոցն է հոգին մաքուր պահելու:

Միջոցառման ավարտին «Փյունիկ» հասարակական կազմակերպության կողմից տեղի ունեցավ հյուրասիրություն, որին մասնակցեցին և՛ դպրոցի աշակերտները, և՛ նշված հասարակական կազմակերպության սաները, ովքեր ևս ներկա էին միջոցառմանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.