News

Հայ դպրոցականների նոր հաղթանակները

Educational 2015-07-16

Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում անցկացված միջազգային առարկայական օլիմպիադայում նվաճել է մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։
Հնդկաստանի Մումբա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադաներում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի բոլոր աշակերտները դարձել են մեդալակիր:
 
Թիմային արդյունքներով նշված երկու օլիմպիադաներում Հայաստանի ցուցանիշները գերազանցում են հարևան երկրների արդյուքները: Համեմատության համար նշենք, որ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է մեր հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին վերցված:
 
Մաթեմատիկայի միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել է 104 երկրի  577 դպրոցական, իսկ ֆիզիկայի օլիմպիադային ներկայացված է եղել  71 երկիր՝ 263 մասնակցով: Առջևում դեռ ինֆորմատիկայի, կենսաբանության և աշխարհագրության օլիմպիադաներն են:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.