News

Հայտնի են մրցույթի արդյունքները

Educational 2015-07-14

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում ամփոփված «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի հաղթողներից երկուսը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիներ են:
«Ես եմ մեդիան» մրցույթի նպատակն էր ուսանողներին հնարավորություն տալ մտածելու լրատվամիջոցների աշխատանքի, ավելի լայն՝ իրենց շրջապատող մեդիայի, դրա ազդեցության ու դերի մասին:
 
Այն լավ հնարավորություն էր ներկայացնելու անձնական պատմություններ, թե ինչպես է մեդիան օգնել, կամ հակառակը` մոլորության մեջ գցել իրենց, բարձրաձայնելու, թե ինչպիսին կուզենային տեսնել լրատվությունն ու լրատվամիջոցները:
 
Մրցույթի հայտերն ընդունվել են նախապես հայտարարված հինգ թեմայով՝ «Ի՞նչ կփոխեի ես հայաստանյան մեդիայում», «Լրագրողը և հասարակությունը», «Ի՞նչ կարծրատիպեր է ստեղծում մեդիան», «Ինչո՞ւ եմ/չեմ վստահում լրատվամիջոցներին», «Ես եմ մեդիան»:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.