News

Կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը

Educational 2015-07-10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում ընդգրկված են եղել   կառավարության որոշմամբ հատկացված   լրացուցիչ և թափուր մնացած պետպատվեր տեղերի վերաբաշխման հարցերը, ինչպես նաև ընթացիկ մի քանի այլ հարցեր: Անդրադառնալով պետական պատվերով առկա թափուր և լրացուցիչ տեղերի բաշխմանը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է հիմնական առաջնահերթությունները: 
 
Մասնավորապես նախապատվությունը տրվելու է միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում հաղթական արդյունքներ ունեցող դիմորդներին, արվեստի և մշակույթի բնագավառի ինչպես նաև մարզային բուհերին: ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ, ընդառաջելով ԼՂՀ կառավարության խնդրանքին,   լրացուցիչ տեղերից 10 տեղ հատկացվել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին: 
 
Որոշվել է հավասար միավորներ ունեցող դիմորդներին ևս ընդառաջել՝ ապահովելով նրանց կրթության իրավունքը պետական պատվերի շրջանակում: Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա ևս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին: Նիստի ընթացքում քննարկվել է նաև թափուր մնացած   վճարովի տեղերի վերաբաշխման հարցը:
 
Անդրադարձ   կատարելով    ընդունելության ցուցակների հրապարակմանը՝ ընդունող հանձնաժողովը արձանագրել է, որ դրանք կհրապարկվեն հուլիսի 14-ին: Հանրապետական ընդունող հանձնաժողովը աշխատանքային կարգով քննարկել է նաև ընդունելության գործընթացին առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.