News

«Ալաշկերտը» դուրս է եկել հաջորդ փուլ

Sports 2015-07-10

«Ալաշկերտը» 1:2 հաշվով պարտվել է «Սենթ Ջոնսթոնին» Շոտլանդիայում կայացած Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում:

Երևանում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր նվազագույն հաշվով և մրցակցի խաղադաշտում խփած գոլի շնորհիվ դուրս է եկել հաջորդ փուլ:

Պատասխան խաղում հաշիվը բացել են շոտլանդացիները: 34-րդ րոպեին աչքի է ընկել կիսապաշտպան Մայքլ Օ՝Հալորանը:
 
74-րդ րոպեին «Ալաշկերտի» հարձակվող Նորայր Գյոզալյանը հավասարեցրել է հաշիվը, սակայն 87-րդ րոպեին «Սենթ Ջոնսթոնի» պաշտպան Բրեդ Մաքքեյը խփել է դաշտի տերերի երկրորդ գնդակը՝ 2:1:
 
65-րդ րոպեից «Ալաշկերտը» խաղում էր տասը ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է կիսապաշտպան Կարեն Մուրադյանը:
 
Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանի «Կայրաթը», որը պայքարից դուրս է թողել Բելգրադի «Ցրվենա Զվեզդային»:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.