News

Քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրեր

Educational 2015-07-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID)-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլարդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերը, մասնավորապես` հանընդհանուր ներառականությանը անցում կատարելու միջազգային սկզբունքի շրջանակում իրականցվող միջոցառումները:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանը, հաշվի առնելով միջազգային կրթական իրավունքի չափանիշները, կատարել է կրթության ոլորտի օրենսդրական դաշտի փոփոխություն:
 
Ա. Աշոտյանը, միաժամանակ անդրադառանալով   կրթության համընդհանուր ներառականության ներդրմանը, կարևորել է դրա շարունակականության երաշխքիները:
 
Քննարկման ընթացքում նշվել է, որ այժմ միջազգային կառույցների աջակցությամբ աշխատանքներ են ընթանում հատուկ դպրոցները խնամքի կենտրոնների վերածելու և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում կազմակերպելու նպատակով:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.