News

Կրթական համագործակցությունն օրակարգում

Educational 2015-07-08

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Հնդկաստանի «Գանդի» հիմնադրամի խորհրդի ներկայացուցիչ Աշոկ Սաջանհարիի ու Գանդիի անվան միջազգային ինստիտուտի տնօրեն Ջիլ Կարլ Հարիսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, այս համատեքստում մասնավորապես կարևորվել է խաղաղ մեթոդներով պայքարի, բախումների և կոնֆլիկտների կանխարգելման կրթության տարածումը:
 
Հյուրերը նշել են, որ մտադիր են առաջիկայում Հայաստանում ևս  հիմնադրել աշխարհի շուրջ 40 երկրում գրասենյակների ցանց ունեցող «Գանդի» հիմնադրամի մասնաճյուղը և հետաքրքրված են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ: 
 
Նախարարը նշել է, որ հայ-հնդկական կրթական համագործակցության  փորձն առկա է, մասնավորապես ընդգծելով, որ Հայաստանի բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների մեջ մեծ տոկոս են կազմում հնդիկները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկկողմ համագործակցության իրավական հիմքերի ստեղծման հնարավորությունները:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.