News

Ագրարային համալսարանում գործում է նոր կենտրոն

Educational 2015-07-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Ագրոպարենային համակարգի ուսումնական-արտադրական կենտրոնի (ԱՀՈԻԱԿ) բացմանը: Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել նոր ձեռքբերված տեխնիկական միջոցներին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է  Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) և «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի աջակցությամբ ձեռքբերված 36 միավոր գյուղատնտեսական տեխնիկան և տեխնիկական վերազինմամբ պայմանավորված բուհի նոր կրթական ծրագրերը: 

 
«Ես հույս ունեմ, որ նոր գյուղատնտեսական սարքավորումներն ու մեքենաները լիովին կօգտագործվեն ագրարային համալսարանի ուսումնական-արտադրական բազաներում. սա և  հրաշալի հնարավորություն է ինչպես ուսանողների պարակտիկայի կազմակերպման,  այնպես էլ բուհի սեփական արտադրական  հնարավորությունները զարգացնելու  համար»,-նշել է նախարարը:  
 
Ագրոպարենային համակարգի ուսումնաարատադրական կենտրոնի առաքելությունն է տարածաշրջանում իրականացնել ագրոպարենային համակարգի կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ, կազմակերպել դասընթացներ գյուղատնտեսության վարման, տեխնիկայի շահագործման, կենսաէներգետիկայի խորհրդատվական եւ տեղեկատվական ուղղություններով, ինչպես նաև ագրոպարենային ոլորտում իրականացնել մասնագիտական կրթություն, որի արդյունքում կպատրաստվեն արհեստավարժ մասնագետներ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.