News

Դասագրքերի անվանացանկը հաստատվել է

Educational 2015-07-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ստորագրած հրամանով հաստատվել է 2015-2016 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը:

Նախարարի հրամանի համար հիմք են ընդունվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի առաջարկությունը: 

 
Հաստատված անվանացանկում ընդգրկված է հինմնական դպրոցի 1-9-րդ դասարանների համար նախատեսված շուրջ 196 անուն դասագիրք:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.