News

Օլիմպիադայի հաղթողները պարգևատրվել են

Educational 2015-06-24

Համաձայն ՀՀ կրթության և գիտության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-2015թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի տարբեր առարկաներից հաղթողներին հրավիրել էր կառավարություն շնորհավորելու և պարգևատրելու նպատակով:
Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2014-2015թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով աշակերտներին, նշել է, որ Հայաստանի իշխանությունները հպարտանում և մեծ հույսեր են կապում նրանց հետ: 
 
«Հպարտ ենք, որ ունենք նման գրագետ սերունդ, որը, համոզված եմ, նպաստելու է մեր երկրի և ժողովրդի բարեկեցիկ ապագայի կերտմանը: Մեր ապագան դուք եք, դուք եք կերտելու ավելի զարգացած և հզոր Հայաստան: 
 
Վստահ եմ, որ ձեր գիտելիքներն ապագայում ի սպաս կդնեք մայր հայրենիքի, Արցախի և սփյուռքի էլ ավելի միասնականությանը և հզորությանը»,- նշել է վարչապետը: 
 
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կրթության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները շարունակելու են գտնվել գործադիրի ուշադրության կենտրոնում և կառավարությունը որևէ ֆինանսական ռեսուրս չի խնայելու՝ այս բնագավառների հետագա զարգացումն ապահովելու համար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.