News

Մրցաշարը մեկնարկել է պարտությամբ

Sports 2015-06-17

“Norway Chess 2015” սուպերմրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը, սևերով մրցելով ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, պարտվել է:
Ամերիկացի Հիկարու Նակամուրան ուժեղ է գտնվել նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերից, հոլանդացի Անիշ Գիրին՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկից:
 
Միավորը կիսել են աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու իտալացի Ֆաբիանո Կարուանան:
 
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) պարտվել է բուլղարացի Վեսելին Տոպալովին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.