News

Կայացել է մագիստրոսական դիպլոմների հանձնման արարողությունը

Educational 2015-06-15

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում նույն ֆակուլտետի մագիստրոսները հանդիսավոր արարողությամբ ավարտական դիպլոմներ են ստացանել:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր:

 
Ֆակուլտետի շրջանավարտներին շնորհավորել է դեկան Գագիկ Ղազինյանը, ով մասնագիտական ձեռքբերումներ և անձնական երջանկություն է մաղթել բոլորին: «Սիրելի՛ համալսարանականներ, դուք այսօր նոր կյանք եք սկսում: Մայր բուհում դուք անցկացրել եք ձեր կյանքի լավագույն տարիները: 
 
Մենք ջանք չենք խնայել ձեզ որպես մասնագետ, որպես համալսարանական և որպես անհատ դաստիարակելու գործում, և կարծում եմ, որ դա պարտավորեցնում է ձեզ բարձր պահել բուհի և, մասնավորապես՝ ֆակուլտետի պատիվը»,-նշել է Գագիկ Ղազինյանը:
 
Ավարտական հանձնաժողովի անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյան էլ ապագա իրավաբաններին խորհուրդ է տվել խելամտորեն օգտագործել գիտելիքները և անընդհատ կատարելագործվել:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.