News

Մայրիկների տոն՝ Ջերմուկի թիվ 1 դպրոցում

Educational 2013-04-17

Ուրիշ են գույները Ջերմուկի թիվ 1 դպրոցի 6-րդ դասարանում, բոլորովին այլ՝ նուրբ ու խոհուն են հայացքները դպրոցականների: Խաղաղություն ու անդորր կա օդում, դասարանական մթնոլորտում: Զարմանալի չէ:

Դասարանում դասղեկի ժամ էր (դասղեկ` Մանե Գևորգյան): Նրանք վերլուծություններ, դատողություններ և կշռադատումներ  կատարեցին «մայր» վեհ հասկացության շուրջ: Հնչեցին խոսքեր ու բնութագրումներ մայրերի մասին, որոնք առ երկինք էին բարձրանում և այնտեղ էլ ավելի աստվածային շնչով վար իջնում, մայրերը խոհուն, իմաստուն, տիեզերքից ուժ առած, երբեմն լուռ, բայց շատ խոսուն, հասկանալի:

Ներող, երբեք չարության մասին չհիշող, հանդուրժող, միշտ վեհ, բարձր: Նաև մտերիմ, անչափ սիրելի և ոչ պատահական «մայր» կոչվում: Երգերը, մեղմ երաժշտությունը, գեղեցիկ ու զգայուն խոսքը, ամբողջապես միջավայրը լցրեցին մայրությանը բնորոշ, առինքնող ու վսեմաբույր շնչով:

Խաղը, որը և´ գեղեցիկ է´ր, և´ արժևորող, կոչվում էր «Փորձի´ր շարունակել իմ միտքը»: Յուրաքանչյուր աշակերտի գրած միտքը շարունակվեց մյուս ընկերոջ կողմից և կարճ ժամանակի մեջ գրառումը վերածվեց անկրկնելի մի պոեմի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.