News

Առերեսում պատմությանը

Educational 2015-06-11

Օրերս Ա. Դ. Սախարովի անվան թիվ 69 դպրոցի 3-րդ դասարանցիները «Dasaran» կրթական ծրագրի նախաձեռնությամբ այցելեցին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նորաբաց թանգարանը: Աշխատակիցների ջերմ ընդունելությունից և թանգարանի պատմությանը ծանոթանալուց հետո սկսվեցին հրաշքներ…

Մատաղ սերնդին ուղղված իր խորհրդով երեխաներին ողջունեց ինքը՝ Խ. Աբովյանը: Այնուհետև սկսվեց պատմական ճամփորդություն: Կազմակերպվեց դերախաղ, որի ընթացքում երեխաները ներկայացրեցին Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթև կաթողիկոսի, Վռամշապուհ արքայի կերպարները:

Այցելությունը թանգարան շատ տպավորիչ էր՝ նորագույն տեխնոլոգիաներ, կենդանի ճամփորդություն դեպի մեր պատմական անցյալը, ջերմ մթնոլորտ … Երևի թե երրոդ դասարանցիների համար դա առաջին լուրջ առերեսումն էր մեր հզոր պատմությանը: Շատերի համար այն հիմք կդառնա մեր պատմական և ազգային ինքնության արժևորման տեսանկյունից:
 
Ավարտին դպրոցի ղեկավարությունը, երեխաները և ծնողներն իրենց շնորհակալությունն են հայտնել «Dasaran» կրթական ծրագրի անձնակազմին այդ նախաձեռնության և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանի աշխատակիցներին ջերմ ընդունելության համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.