News

ԵՊՀ-ն ընդունել է աշակերտներին

Educational 2015-06-11

ԵՊՀ-ն իր նախաձեռնած ծրագրի շրջանակում ընդունել է «Երևակ» կրթահամալիրի աշակերտներին: Աշակերտների այցն ուներ մասնագիտական կողմնորոշման և ճանաչողական նպատակ՝ «Ամառային դպրոցի շրջանակում մենք շրջայցեր ենք ունենում դեպի տարբեր կրթօջախներ, թանգարաններ ու այլ մշակութային վայրեր:

Աշակերտներից շատերը դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության ընտրության առումով, ուստի նմանօրինակ այցերը նրանց հաճախ օգնում են այդ հարցում՝ ծանոթացնելով բուհի կառուցվածքին, ներքին կյանքին ու մասնագիտություններին»,-նշել է կրթահամալիրի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Նարեկ Հայրապետյանը:

Աշակերտները նախ շրջել են ԵՊՀ պատմության թանգարանով, որի աշխատակից Լիլիթ Ավետիսյանը խոսել է Մայր բուհի ու թանգարանի պատմության մասին, ապա մանրամասն ներկայացրել թանգարանում ցուցադրված նմուշները:
 
Անդրադարձ է եղել ԵՊՀ 23 ռեկտորներին ու նրանց գործունեությանը, ներկայացվել են այն նվիրյալները, ովքեր, անգամ ապրելու չնչին պայմաններ չունենալով, երկար տարիներ անձնվիրաբար աշխատել են համալսարանում:
 
Կրթահամալիրի սաները ծանոթացել են նաև ԵՊՀ ուսանողական կյանքին, համալսարանական զոհված ուսանող-ազատամարտիկներին նվիրված անկյուններին, ինչպես նաև հնագիտական մեծ արժեք ու նշանակություն ունեցող այն իրերին, որոնք պեղումների ընթացքում հայտնաբերել են ԵՊՀ ուսանողներն ու դասախոսները:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.