News

Կրթական համագործակցությունն օրակարգում

Educational 2015-06-10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ:
Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում հայ-արգենտինական կապերը նոր զարգացում կապրեն` հաշվի առնելով ջերմ և ավանդական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև:
 
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար պատիվ է դեսպան լինել 4000 տարվա պատմություն ունեցող, պայքարի և մաքառումների միջով անցած երկրում: 
 
Դեսպանի խոսքով Արգենտինայում բնակվում է շուրջ 150 հազար հայ և հայկական համայնքն իր ուրույն և նշանակալի ավանդն ունի երկրի զարգացման և բարգավաճման հարցում: 
 
Արմեն Աշոտյանն անդրադարձել է Արգենտինայի դպրոցներում և բուհերում հայերենի դասավանդման հնարավորությանը` առաջարկելով հայ մասնագետների օգնությունն արգենտինական կողմին: 
 
Նախարարը խոսել է նաև ՀՀ դպրոցներում իսպաներենի ուսուցումը խրախուսելու, դասավանդման ժամանակակից մեթոդաբանության ներդրման, ինչպես նաև գիտատեխնիակական ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: 
 
Կողմերն անդրադարձել են նաև միջբուհական, մասնավորապես` Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի և Բուենոս-Այրեսի պետական համալսարանի միջև համագործակցության հնարավորությանը: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.