News

Կայացել է Արմեն Աշոտյանի և Նաժատ Վալո-Բելկասեմի հանդիպումը

Educational 2015-06-08

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Փարիզում ընթացող ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմի հանդիպումը:

Ողջունելով Ա. Աշոտյանին և շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու համար՝ տիկին Վալո-Բելկասեմը փոխանցել է ֆրանսիական պատվիրակության բարձր ու ջերմ տպավորություները Երևանում մայիսին տեղի ունեցած Բոլոնիայի անդամ երկրների նախարարական գագաթաժողովի վերաբերյալ, ափսոսանք հայտնելով, որ ինքն անձամբ չի կարողացել մասնակցել այդ կարևոր ու խորհրդանշական միջոցառմանը:

 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Արմեն Աշոտյանը մեծապես կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունները կրթության ոլորտում՝ ընդգծելով դրանց համար նպաստավոր քաղաքական և բազմադարյա բարեկամական հենքի առկայությունը: 
 
Նախարարները քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեության, հավատարմագրման, Հայաստանում ֆրանսերենի ուսուցման, ֆրանկոֆոն երկրների համալսարաններում թվային ուսուցման զարգացման հեռանկարների և մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.