News

Դիարբեքիրի թանգարանում կներկայացվի Տիգրան Մեծից մինչ մեր օրերը հայկական հետքերը

Featured 2015-06-05

Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր քաղաքում մայիսի 28-ին բացվել է քաղաքային թանգարանը, որում ներկայացված ցուցանմուշները վերաբերվում են պատմության ընթացքում քաղաքում ապրած բոլոր քաղաքակրթությունների ներկայացուցիչներին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Դիարբեքիրում Ջեմիլ փաշայի տանը իրականացվող աշխատանքների արդյունքում այն վերածվել է Դիարբեքիրի քաղաքային թանգարան։ Թանգարանում ներկայացված են 1500 ցուցանմուշներ՝ քաղաքի ժողովուրդների մշակույթի մասին։

Թանգարանի պատասխանատու Բուրջաք Մադրանն իր խոսքում հիշեցրել է, որ նմանատիպ աշխատանքներ իրականացվում են Դիարբեքիրի հայկական «Սուրբ Կիրակոս» եկեղեցում, որտեղ ներկայացված կլինեն Դիարբեքիրում (Տիգրանակերտ) Հայոց Տիգրան Մեծ արքայի ժամանակաշրջանից մինչ մեր օրերը հայերի հետքերը։

Աղբյուրը՝ News.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.