News

Երևանի քաղաքապետարանը նվիրել է դպրոցական առաջին պայուսակները

Educational 2015-06-05

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող բոլոր երեխաներին անակնկալ է սպասվում։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավագ խմբերի բոլոր երեխաները քաղաքապետարանից նվեր կստանան դպրոցական պայուսակներ՝ 12 անուն գրենական պիտույքով։
 
Շուրջ 10.000 պայուսակներն արդեն տրամադրվել են մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներին և առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավարտական-ամփոփիչ հանդեսների  շրջանակում  կհանձնվեն երեխաներին։
 
Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.