News

«Ուրախ մեկնարկ» Բյուրեղավանի հիմնական դպրոցում

Educational 2015-06-04

Բյուրեղավանի հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Ուրախ մեկնարկ» դպրոցական սպորտլանդիա՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին, որին մասնակցում էին դպրոցի 4-րդ դասարանցիները:

Մասնակիցներն ընտրվել էին նախօրոք անցկացված մրցումների արդյունքում՝ յուրաքանչյուր դասարանից 18-ական աշակերտ, կազմել էին երեք թիմ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: 

Մյուս աշակերտներն էլ կազմել էին պաստառներ իրենց դասարանը ներկայացնող թիմի համար և ակտիվորեն խրախուսում էին դասընկերներին ամբողջ մրցաշարի ընթացքում:
 
Սպորտլանդիայի մեկնարկն, իրոք, շատ ուրախ էր ու գեղեցիկ: Երեխաներն օլիմպիական ջահով, օղակներով ու եռագույն դրոշով ուղեկցեցին մասնակիցներին:
 
Մրցաշարը կազմված էր 9 փուլից, որոնցից յուրաքանչյուրից հետո ժյուրին դպրոցի տնօրեն տիկին Մերի Սարգսյանի նախագահությամբ պետք է գնահատեր թիմերին:
 
Մրցումներն ընդմիջվում էին դպրոցի շնորհալի աշակերտների երաժշտական կատարումներով: Ֆիզկուլտուրայի մասնագետներ Աննա Մարտիրոսյանը և Վարդան Նալբանդյանը բոլոր թիմերի համար էլ պատրաստել էին պատվոգրեր ու գավաթներ, որոնք հանձնվեցին թիմերի ավագներին դպրոցի տնօրենի կողմից մրցաշարն ավարտվելուց հետո:
 
Սպորտլանդիան անցավ շատ ջերմ ու հաճելի մթնոլորտում, գոհ էին և՛ աշակերտները, և՛ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, և՛ ծնողները, ովքեր նստած դիտում էին իրենց երեխաների ելույթը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.