News

Այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Educational 2015-06-04

2015 թվականի հունիսի 2-ին Երևանի «Վարդանանց ասպետներ» համար 106 դպրոցի III «գ» դասարանի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ճանաչողական էքսկուրսիան նախաձեռնել և կազմակերպել էր «Dasaran» կրթական ծրագիրը:

Աշակերտներին բաց խորանի մոտ դիմավորեց Բարեշնորհ Դավիթ Սրկ. Հովհաննիսյանը: Աշակերտներին ուղեկցեց Մայր Տաճար, մանրամասնորեն տեղեկություններ հաղորդեց Տաճարի կառուցման մասին:

Մայր Տաճարում աշակերտները եղան իջման վայրում, ապա Մայր Տաճարում գտնվող թանգարանում, որտեղ տեսան բազմաթիվ նմուշներ՝ Նոյան Տապանի մասունքը, Սուրբ Գեղարդը, Քրիստոսի խաչափայտի մասունքը, Մյուռոնի կաթսան, մագաղաթե ձեռագիր մատյաններ, հոգևորականների զգեստներ, եկեղեցական գավազաններ:
 
Մայր Տաճարում մոմեր վառեցին, սովորեցին ճիշտ աղոթել, հասկացան աղոթքի խորհուրդը: Այնուհետև Դավիթ Սրկ. Հովհաննիսյանն աշակերտներին ուղեկցեց Ռուբեն Սևակի թանգարան, որտեղ նրանք դիտեցին հայ նկարիչների նկարները, տեսան նաև Հովհաննես Այվազովսկու ծովանկարներից, եղան Ռուբեն Սևակի սրահում, լսեցին նրա մասին, նկարներ դիտեցին:
 
Աշակերտները տեսան նաև Ցեղասպանության ժամանակ նահատակված սրբերի սրբապատկերը, եղան Ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ, որի հիմքերում ամփոփված են Դեր-Զորից բերված նահատակների մասունքները:
 
Դավիթ Սրկ. Հովհաննիսյանն աշակերտներին ուղեկցեց Սուրբ Հովհաննես Մկրտչի Մկրտարան, որտեղ աշակերտներն ականատես եղան մկրտության արարողությանը:
 
Տեսան Էջմիածնի Մատենադարանի հին և նոր շենքերը, Գևորգյան ճեմարանի շենքը: Էքսկուրսիան հագեցած էր, բովանդակալից և հետաքրքիր: Երեխաները վառ տպավորություններով վերադարձան տուն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.