News

Կներկայացվի «Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան

Featured 2015-06-01

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնել է նոր մեծածավալ նախագիծ, որի շրջանակում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան կներկայացվի հանրապետության մարզերում:

Այս նախաձեռնության նպատակն է հանրահռչակել օպերային արվեստը` բարձրարժեք մշակույթի լավագույն ստեղծագործությունները ներկայացնելով հանրապետության մարզերի և Արցախի հանդիսատեսին: 

 
«Անուշ» օպերան հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է, որն ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն: 
 
Օպերայի երաժշտության և լիբրետոյի հեղինակը Արմեն Տիգրանյանն է, օպերան գրվել է ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի: 
 
«Անուշը» համարվում է ազգային առաջին օպերան, որի մասին Ա. Տիգրանյանը գրել է. «Ինձ համար մի բան պարզ է, որ հայկական օպերան չպետք է կրկնի եվրոպականը, պետք է լինի ինքնատիպ, ազգային, ժողովրդին սիրելի և հասկանալի»: 
 
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1935 թվականին, իսկ 1939 թ. այն ցուցադրվել է Մոսկվայում` Շարա Տալյանի և Հայկանուշ Դանիելյանի մասնակցությամբ:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.