News

Կրթական ֆորումը մամուլի ուշադրության կենտրոնում

Educational 2015-06-01

Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի նկատմամբ միջազգային մամուլի հետաքրքրությունը չի դադարում:

Հերթական անդրադարձն է հրապարակվել հեղինակավոր “Insidehighered.com” կայքում «Ո՞րն է Եվրոպայի հաջորդ կանգառը» ծավալուն հոդվածով, որտեղ կրթական ոլորտի հանրաճանաչ միջազգային փորձագետները գնահատել են Երևանյան նախարարական գագաթաժողովը:

Հոդվածում իբրև երևանյան գագաթաժողովում ընդունված կոմյունիկեի առանձնահատկություն կարևորվել է երկու նպատակ՝ բուհերի ուսանողների աշխատանքային իրավունքի խնդիրներր և ուսանողական շարժունության ներառականությունը:
 
Նշվում է նաև, որ Երևանում նախարարները պարտավորվել են աջակցել բուհերին մանկավարժական նորարարությունների ոլորտում` սովորելու և դասավանդելու ընթացքում օգտագործելու թվային տեխնոլոգիաները, շաղկապելու հետազոտությունները, նորարարությունները և ձեռնարկատիրությունը:
 
Եվրահանձնաժողովն այս նպատակներին հասնելու համար կկենտրոնացնի ֆինանսավորումն իր առաջնային ծրագրերի, Erasmus+-ի, Horizon 2020-ի` հետազոտության համար նախատեսված ֆինանսավորման միջոցով:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.