News

Միջմշակութային հաղորդակցմանն ուղղված դասընթացներ

Educational 2015-05-29

Համաձայն ԵՊՀ տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում անգլերենի գործնական դասընթացներ է վարել ամերիկացի դասախոս Էլեանոր Վոլֆը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ “English Language Fellows” ծրագրի շրջանակում կազմակերպվում են դասընթացներ՝ միտված ուսանողների միջմշակութային հաղորդակցման զարգացմանն ու լեզվամշակութային իրազեկվածության բարձրացմանը:

 
2014-2015 ուստարում պարապմունքները նախատեսված էին ֆակուլտետի «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն՝ անգլերեն» բաժնի բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսերի ու մագիստրատուրայի ուսանողների համար:
 
Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանի հավաստմամբ ամերիկյան մշակույթի և լեզվի կրողից դասեր առնելու այս հնարավորությունը մեծ ոգևորություն էր առաջացրել ուսանողների շրջանում: 
 
Ամբիոնի վարիչը միևնույն ժամանակ կարծում է, որ նման հնարավորությունը անչափ կարևոր է միջմշակութային երկխոսություն վարելու հմտություններ ձեռք բերելու առումով:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.