News

Հայաստանը՝ գրքի միջազգային ցուցահանդեսի մասնակից

Featured 2015-05-29

Տարեսկզբից Հայաստանն աննախադեպ ակտիվությամբ է մասնակցում արտերկրի միջազգային կարևորագույն ցուցահանդեսներին ու գրական միջոցառումներին:

Այսպես, Հայաստանն արդեն մասնակցել է Մինսկի (փետրվարի 11-15), Փարիզի (մարտի 20-23), Ալմաթիի (ապրիլի 9-11), Լոնդոնի (ապրիլի 14-16), Թեհրանի (մայիսի 6-16), Սալոնիկի (մայիսի 7-10), Վարշավայի (մայիսի 14-17) գրքիցուցահանդես-տոնավաճառներին: 

 
Ս.թ. մայիսի 27-29-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի նաև Նյու Յորքում կայանալիք գրքի միջազգային ցուցահանդեսին` «ԲուքԷքսպո Ամերիկային», որը հյուսիսամերիկյան մայրցամաքի խոշորագույն ցուցահանդեսն է:
 
Այս տարի Հայաստանը մասնակցում է գրքի միջազգային ցուցահանդեսներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 
 
Տաղավարների ձևավորման մեջ կիրառվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկը», որոշ դեպքերում տպագիր նյութերում նաև հիշատակվում է տաղավարի՝ տարելիցին նվիրված լինելու հանգմանքը: 
 
Ցուցահանդեսներին Հայաստանը մասնակցում է իր առանձին տաղավարով, որտեղ ներկայացվում է վերջին տարիների հիմնականում օտարալեզու հրատարակությունները: 
 
Աղբյուրը՝  Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.