News

Կրթական ֆորումը մամուլի ուշադրության կենտրոնում

Educational 2015-05-27

Շարունակվում են անդրադարձները Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժոողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի վերաբերյալ:

Մասնավորապես՝ համաշխարհային կրթական նորությունների առաջատար կայքերից մեկը`”Universityworldnews.com”-ը, իր հրապարակումներից մեկում անդրադարձել է գագաթաժողովի որոշումներին, Երևանյան կոմյունիկեին, Բելառուսի անդամակցության հարցին` երևանյան քննարկումները և որոշումները դիտարկելով որպես կարևոր ձեռքբերում բարձրագույն կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելու առումով: 

Լրատվամիջոցն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանին, «որը լինելով ԵԲԿՏ-ի ամենափոքր երկիրը և գտնվելով աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանում` խիզախաբար իրականացրեց ինչպես ԵԲԿՏ-ի քարտուղարության ղեկավարությունը, այնպես էլ գագաթաժողովի կազմակերպման խնդիրը, որի վկայությունն էր մասնակից նախարարների լուրջ քանակը: 
 
Հայաստանը երաշխավորեց բոլոր անդամ երկրների, այդ թվում` իր հարևան Ադրբեջանի մասնակցությունը, որի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ: Անգամ հարևան Թուրքիան էր ներկա 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հիշատակման հետևանքով դիվանագիտական իր համար դժվար այս տարում»:
 
Միաժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շարունակում է նամակներ ստանալ մասնակից երկրների նախարարներից, պատվիրակության ղեկավարներից և եվրոպական բուհերի ռեկտորներից, որոնցում վերջիններս իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունն են արտահայտում միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.