News

Միջոցառում՝ «Իմ արև, իմ մայրիկ...» խորագրով

Educational 2013-04-16

Գարունը Ջերմուկում միշտ ուշանում է... բայց պատճառ չի կարող հանդիսանալ, որ երեխայի՝ մայրիկին ուղղված սրտի խոսքը հնչի պակաս անկեղծ ու լուսավոր...

Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները հնարավորություն ունեցան ճանաչել ու յուրովի գնահատել իրենց, իրենց ընկերների մայրիկներին: Կատակ-խաղերը, գեղեցիկ ժողովրդական պարերը, անակնկալ գեղարվեստական կատարումները, մայրիկների ձեռքի աշխատանքների ցուցադրությունները, անսպասելի ու «անհավանական» ելույթները ջերմացրին, նոր շնչով ու խինդով լցրին երեխաների օրը: Բոլորս միասին բացահայտեցիք, որ մեր գողտրիկ քաղաքի մայիկները չեն կարող ստեղծագործ ու հուզական չլինել:

Առավել հուզիչ, դյութական, զգացմունքային ու անկեղծ, քան մայրիկին նվիրված խոսքերը, անհնարին է պատկերացնել անգամ: Ամեն առիթ, որը հնարավորություն է ստեղծում նրան՝ մեր կյանքում ամենալուսավոր մարդուն, ասելու, թե որքան երջանիկ ենք մենք, երբ նրանք մեր կողքին են՝ կարելի է պարգև համարել...

Միջոցառման հիշողությունները մայրիկները իրենց սրտում դեռ երկար կվերապրեն, քանզի երեխաների ջերմությունից նույնիսկ ձյունը հալվեց:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.