News

Գտնվել է հայտնի հեքիաթագրի անհայտ ձեռագիրը

Featured 2015-05-22

Դանիայի հարավում գտնվող Կնուտենբորգ ամրոցում հայտնաբերվել է անվանի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի նախկինում անհայտ ձեռագիրը:
Աշխատանքը «Փսիխեա» հեքիաթի առաջին սևագրությունն է, որում կան հեղինակի ուղղումները և ավելացումները։
 
Դանիացի մասնագետներից մեկը՝ Յոհանես Ներեգոր Ֆրանդսենը, նշել է, որ հայտնաբերված ձեռագիրը «դանիական և համաշխարհային մշակութային ձեռքբերման անբաժանելի մասն է»։
 
«Հեղինակի արած ուղղումները վերածում են այն առավել թանկարժեք գտածոյի»,- շեշտել է նա։
 
Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.