News

Բաց դաս՝ Գյումրու թիվ 15 դպրոցում

Educational 2013-04-16

Գյումրու թիվ 15 դպրոցի 5-բ դասարանում մայրենի լեզվի ուսուցիչ Ս. Պապոյանը անցկացրեց բաց դաս: Դասի թեման Ա. Պարսամյանի «Մեր լավաշ հացը» բանաստեղծությունն էր:

Մթնոլորտը տրամադրող էր, ամեն ինչ լավաշի և նրա ստեղծման մասին էին: Դասը ընթացավ նոր մեթոդներով ու հնարներով: Աշակերտները  ներկայացրին ավանդազրույցներ, առածներ, ասածվացքներ լավաշի և նրա ստեղծման մասին: Դասի նպատակն էր սեր ու հարգանք տածել հացագործի, հացթուխի հանդեպ: Գնահատել և արժևորել հացը ըստ արժանվույն: Ամեն ինչի առատությունը դեռ հաց չէ, բայց հացի առատությունը ամեն ինչ է: 

Վերջում աշակերտները դիմեցին հացին` որպես շնչավորի, որ հացը միշտ լինի, չվերջանա, որովհետև հացի վերջանալը նաև մեր վերջը կնշանակի...

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.