News

Կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը

Featured 2015-05-19

Հունիսի 6-ին Երևանում մեկնարկելու է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը՝ «ջութակ» մասնագիտությամբ: Մրցույթն աչքի կընկնի իր մասնակիցների լայն աշխարհագրությամբ: 1-ին փուլում մասնակցություն կունենա 29 երիտասարդ ջութակահար 17 երկրից։
Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Ավստրիան, Կորեան, Ճապոնիան, Սերբիան, Էստորիան, Ուկրաինան, Վենեսուելան, Ղազախստանը, Լիբանանը, Իրանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, Բելառուսը, Չինաստանը:
 
Մասնակիցների այդչափ մեծ թիվը պայմանավորված է ինչպես ներկայացված դիմումների մեծ քանակով, այնպես էլ երաժիշտների աննախադեպ բարձր կատարողական մակարդակով: Այս պատճառով էլ նախապես սահմանված մրցութային 1-ին փուլ անցնող 24 մասնակցի թիվը 29-ով է փոխարինվել:
 
Յուրաքանչյուր տարի Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2003թ.-ին մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.