News

Միջոցառում՝ Զովաբերի միջնակարգ դպրոցում

Educational 2013-04-16

Զովաբերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ «Մեր հյուրն են հեքիաթի հերոսները» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր դասղեկ Սահակյան Սվետլանան:

Հեքիաթի հերոսները Զովաբերի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներն էին, որոնցից յուրաքանչյուրը մարմնավորում էր մի կերպար: Աշակերտները ներկայացրեցին հատվածներ շուրջ տասներկու հեքիաթներից:

Միջոցառումն սկսվեց հեքիաթի մասին տեղեկատվությամբ, այնուհետև մասնավորեցվեց Թումանյանական հեքիաթներն իրենց խրատական դաստիարակչական կողմերով, հենց այդ նոտայով էլ շարունակվեց` բեմը լցվելով  «փոքրիկ արտիստներով»: Քաջ Նազար – Պարույրը, Ուստիան – Օվսաննան, անխելք մարդ – Էմինը, թագավոր – Արամը, հողագործ գյուղացիներն ու մյուսները այնքան էին տարվել իրենց դերով ու դերային խաղով, որ հիացրել էին բոլորին: Հիացմունքի և խրախուսանքի էր արժանի նաև նույն դասարանի աշակերտ Խաչիկ Մանուկյանը, որի նկարած հեքիաթային նկարներով էր զարդարվել դահլիճը:

Հեքիաթները տրամաբանորեն շաղկապվել էին իրար և վարպետորեն վարագույրներից ներս ու դուրս էին անում յուրաքանչյուր հերոս՝ ձգտելով լավ ներկայացնել իր կերպարը:

Միջոցառումն ավարտվեց Չաղչաղ թագավորի հարսանիքով և երկնքից ընկած անթիվ-անհամար խնձորներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.