News

Կնքվել է կրթական նոր համաձայնագիր

Educational 2015-05-15

Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պաշտոնակցին հրավերն ընդունելու համար՝ շեշտելով, որ Բոլոնիայի գործընթացը լրացուցիչ առիթ է երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար ինչպես Եվրոպական կրթական տարածքում ընդգրկված երկրների, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձևաչափով:

Նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ բազմակողմ միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է: Այս համատեքստում Ա. Աշոտյանն ընդգծել է, որ հայ-ռուսական կրթական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
 
Իր հերթին ՌԴ նախարարը, շնորհակալություն հայտնելով Ա. Աշոտյանին ջերմ ընդունելությոն համար՝ ընդգծել է, որ Բոլոնիայի երևանյան նախարարական գագաթաժողովը կազմակերպված է բարձր մակարդակով: «Հայաստանը և Ռուսաստանը պատմականորեն ռազմավարական բարեկամներ են, և կարծում եմ` այդպես կլինի նաև ապագայում»,- շեշտել է Դ. Լիվանովը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեության պայմանների մասին:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.