News

«Ես Գիտեմ. Բանակ և իրավագիտություն» խաղն ուշադրության կենտրոնում

Educational 2015-05-14

ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, «Dasaran» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության համատեղ մշակած մշակած «Ես Գիտեմ. Բանակ և իրավագիտություն» կրթական խաղի մեկնարկի ազդարարումը հայտնվել է հայկական լրատվամիջոցների և հեռուստատեսության, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերության ուշադրության կենտրոնում:

«Ես Գիտեմ» խաղի մեկնարկը հանդիսավոր կերպով տրվել է թիվ 56 դպրոցում որպես պատվավոր հյուրեր արարողությանը ներկա գտնվող բարձրաստիճան պաշտոնատար անձանց, դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների մասնակցությամբ:

«Ես Գիտեմ» կրթական խաղը, որը բաղկացած է 5 հիմնական բաժնից, հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին և մասնավորապես աշակերտներին տեղեկացված լինելու և ճանաչելու սեփական իրավունքները, ՀՀ Սահմանադրությունը, սահմանված օրենքները և գործող իրավակարգերը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.