News

Ցերեկույթ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին

Educational 2013-04-16

Ապրիլի 9-ին Վանաձորի Ա.Պուշկինի անվան թիվ 4 դպրոցի 2 «գ» դասարանի աշակերտներն անցկացրին գեղեցիկ և բովանդակալից ցերեկույթ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Միջոցառումը կազմակերպել էր դասվար Գոհար Պողոսյանը:

Միջոցառման ընթացքում հնչեցին գեղեցիկ երգեր և բանաստեղծություններ՝ նվիրված բոլոր կանանց և աղջիկներին: Փոքրիկների ուրախ ու զվարթ տրամադրությունը փոխանցվել էր ներկա գտնվող ծնողներին և ուսուցիչներին:

Աշակերտներն իրենց սրտի խոսքն արտահայտեցին, թե ինչ պետք է անել մայրիկներին երջանկացնելու համար: Միջոցառումը յուրահատուկ տոնի էր վերածվել, որը դեռ երկար կհիշեն և՛ աշակերտները, և՛ հանդիսատեսը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.