News

«Ես Գիտեմ. Բանակ և իրավագիտություն»՝ կրթական նոր խաղ «Dasaran»-ի հարթակում

Educational 2015-05-13

Ս.թ. մայիսի 13-ին Ս. Զորյանի անվան համար 56 դպրոցում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, «Dasaran» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության համատեղ մշակած մշակած «Ես Գիտեմ. Բանակ և իրավագիտություն» կրթական խաղի մեկնարկի տրման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը որպես պատվավոր հյուրեր ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը և «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:
 
«Ես Գիտեմ» խաղի միջոցով հանրակրթական դպրոցի աշակերտները, ինչպես նաև մարդու իրավունքներով և Սահմանադրությամբ հետաքրքրվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, կծանոթանան ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ-ում առկա օրենքներին, բանակում գործող օրենսդրական կարգին և իրավական կանոնակարգերին, կճանաչեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքները:
 
Ինչպես նախորդ, այնպես էլ այս խաղի պարագայում մեծապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառումը, որն առավել հզոր ազդակ կդառնա այդ նույն տեխնոլոգիաների նպատակային օգտագործման և միևնույն ժամանակ տեղեկատվության ընդլայնման համար:
 
«Ես Գիտեմ» ինտելեկտուալ-կրթական խաղը բաղկացած է 5 հիմնական բաժնից՝ ՀՀ սահմանադրական իրավունք, ՀՀ ՄԻՊ-ի մասին օրենքներ, ՀՀ օրենքներ երեխայի իրավունքների մասին, ՀՀ զինվորական օրենսդրություն, ՀՀ քրեական օրենսգիրք:
 
Այս բաժինների ընտրությունը պատահական չէ, քանզի դրանք համապարփակ և համակողմանի գիտելիքներ կհաղորդեն աշակերտին առհասարակ մարդու իրավունքների և մասնավորապես ՀՀ իրավական դաշտի վերաբերյալ:
 
Ի թիվս «Dasaran» կրթական ծրագրի մշակած 42 խաղի՝ այս խաղի ստեղծման հիմքում ևս այն համոզմունքն է, որ խաղային տարբերակով ուսուցումը կդարձնի կրթական գործընթացն առավել հետաքրքիր և հաճելի, ինչն էլ իր հերթին կնպաստի գիտակից և կիրթ սերունդ ունենալուն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.