News

Երևանը նախապատրաստվում է ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովին

Educational 2015-05-13

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժինը, Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպման շրջանակում:
Առանձնակի կարևորելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշումը` նախարար Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի և նախարարության միջև առկա ակտիվ փոխգործակցության շնորհիվ այս անգամ ևս հաջողությամբ կիրականացվեն նախանշված բոլոր ծրագրերը:
 
«Երևանի համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական  կրթական տարածքի մայրաքաղաք: Եվ համոզված եղեք, պարոն նախարար, որ մեր լիազորությունների շրջանակում մենք կանենք առավելագույնը՝ համաժողովի անցակցումը հավուր պատշաճի կազմակերպելու ուղղությամբ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
 
Նշվել է նաև, որ գագաթաժողովին մասնակցելու նպատակով ակնկալվում է շուրջ 500 պատվիրակի մասնակցություն, որոնցից 350-ն օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչներ, 20-ը` նախարարի մակարդակով:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.