News

Խորհրդանշական համերգաշար ԱՄՆ-ում և Մեքսիկայում

Featured 2015-05-12

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ «Հիշում եմ և պահանջում» խորագիրը կրող համերգաշարով հանդես է գալիս ԱՄՆ-ում և Մեքսիկայում:

Համերգային ծրագրում ընդգրկված են Կոմիտասի, Բ. Կանաչյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Հովհաննեսի, Ա. Բաբաջանյանի, Տ. Մանսուրյանի, Պ. Չայկովսկու, Դ. Շոստակովիչի ստեղծագործությունները:

Ս.թ. մայիսի 8-ին Վաշինգտոնի «Սթրաթմոր» համերգասրահում  կայացել է «Հայ երաժշտության երեկո» ծրագիրը: Ս.թ. մայիսի 12-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Հիշատակման համերգով» հանդես կգա Լոս Անջելեսի «Ուոլտ Դիսնեյ» համերգասրահում:
 
Նվագախմբի հյուրախաղերը կեզրափակվեն մայիսի 14-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում: «Նեցաուալկոյոթլ» համերգասրաում կայանալիք համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆը:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.