News

Նախարարն ընդունել է սկաուտական շարժման պատվիրակությանը

Educational 2015-05-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը, որը գլխավորել է Սքոթ Թիրը:
Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային սկաուտական շարժման ներկայացուցիչները և Համաշխարհային կոմիտեի անդամները: 
 
Կարևորելով սկաուտական շարժման գործունեությունը` նախարարը մասնավորապես ընդգծել է «Խաղաղության սուրհանդակներ» առաքելության շրջանակում ՀԱՍԿ-ի նախաձեռնությամբ իրականացված «Սոցիալապես անապահով երեխաների կազմակերպական զարգացում և ներգրավվածություն» ծրագիրը:
 
Նախարարը պատրաստակամություն է հայտնել ծրագրի հնարավոր շարունակության դեպքում աջակցել դրա հաջող իրականացմանը: Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրը ներկայացրել է շարժման հիմնական սկզբունքներն ու հիմնարար արժեքները: 
 
Նա նաև անդրադարձել է ոչ ֆորմալ դաստիարակության շարժմանը դպրոցական և համալսարանական տարիքի երիտասարդների ներգրավվածության հնարավորության խնդիրներին: 
 
Սքոթ Թիրը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված է անցկացնել ևս մեկ մեծ միջոցառում՝ տարածաշրջանային համաժողով:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.