News

«Dasaran»-ը և Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանը կհամագործակցեն

Educational 2015-05-11

«Dasaran» կրթական ծրագիրը շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները՝ ի նպաստ կրթական ոլորտի որակական բարեփոխման, փոխգործակցության նոր կամուրջներ ստեղծելու, ուսման ոլորտում ունեցած լավագույն փորձի փոխանակման:

Վերոնշյալի վառ օրինակը «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիրներ Սուրեն Ալոյանի և Հովհաննես Ղազարյանի այցն էր ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաունի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան և հանդիպումն այդ վարժարանի տնօրեն Հուրի Բոյամյանի, ինչպես նաև վարժարանում ուսանող հայ սաների հետ:

Հանդիպմանը կազմակերպվեց ճանաչողական շրջայց, որի ընթացքում Հուրի Բոյամյանը ներկայացրեց վարժարանում կիրառվող ուսումնամեթոդական ծրագրերը, ուսուցանման գործընթացը, տեղեկատվական այն ռեսուրսները, որոնք նպաստում են հայեցի կրթությանն ու դաստիարակությանը:
 
«Dasaran» կրթական ծրագրի ներկայացուցիչներն անձամբ ներկա գտնվեցին վարժարանի դասաժամերից մեկին և ուղղակիորեն ծանոթացան դասավանդման գործընթացին, վարժարանի առօրյային, զրուցեցին սաների հետ:
 
Հանդիպման ընթացքում «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիրները ներկայացրեցին կրթական ծրագիրը, վերջինի նպատակները, գրանցած հաջողությունները և առաջիկայում սպասվելիք նախաձեռնությունները:
 
Ներկաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին կրթական ծրագրի, մասնավորապես՝ Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի հայ սաների և Հայաստանում ու Արցախում բնակվող նրանց հասակակիցների միջև կրթական ընդհանուր միջավայրի շնորհիվ կամուրջներ հաստատելու հեռանկարի նկատմամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.