News

Մայր Աթոռը հյուրընկալել է Երևանի թիվ 142 դպրոցի աշակերտներին

Educational 2015-05-08

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի և «Dasaran» կրթական ծրագրի համագործակցության շրջանակում ս.թ. մայիսի 7-ին Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները և ուսուցիչներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Աշակերտների հետ զրույցի ժամանակ բարոյախրատական տարբեր հարցերի շուրջ խոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը:

Աշակերտները եկան այն եզրակացության, որ եկեղեցին է ամփոփում հազարամյակներով փորձված ու հաստատված ճշմարտությունները, որոնք եկեղեցական արարողությունների, խորհուրդների, ծեսերի միջոցով մատուցվում են ժողովրդին՝ նպաստելով նրա բարոյական կերպարի պահպանմանը և զարգացմանը:
 
Սրբազան Հայրը վստահեցրեց, որ քանի դեռ ունենք այսպիսի հասուն և բանիմաց, քրիստոնեական արժեքներին հավատարիմ երիտասարդություն, հայ ժողովուրդը երբեք չի հանդիպի այնպիսի արհավիրքների, ինչպիսին տեղի ունեցավ մեկ դար առաջ:
 
Բովանդակալից զրույցից հետո Բարեշնորհ սարկավագների ուղեկցությամբ աշակերտները շրջայց կատարեցին Մայր Աթոռի թանգարաններով, ծանոթացան տարբեր շինությունների, դրանց կառուցման պատմությանը և նշանակությանը:
 
Այցի ավարտին դպրոցականներն իրենց շնորհակալությունը հայտնեցին «Dasaran» կրթական ծրագրի և Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի աշխատակազմերին ու շեշտեցին այն հանգամանքը, որ «Dasaran»-ը միշտ կանգնած է դպրոցի կողքին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.