News

Բանավեճ՝ Սևանի ավագ դպրոցում

Educational 2013-04-16

Նոր կրթակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում ժամանակավրե՞պ երևույթ էր, թե՞ տեղին, լավ կողմեր ունի՞, թե՞ ոչ… Այս հարցերը բանավեճի թեմա դարձան Սևանի ավագ դպրոցի 10-րդ հումանիտար և իրավագիտական հոսքերի միջև:

Բանավեճին ներկա էին դպրոցի տնօրեն Լ. Մկրտչյանը, փոխտնօրեն Լ. Սոլոմոնյանը, ուսուցիչներ, աշակերտներ: Եղան սուր հարցադրումներ, հնչեցին կարծիքներ, բանավեճին միացան նաև ուսուցիչները:

Եվրոպական կրթահամակարգին ինտեգրվելու գործընթացը և նոր կրթակարգի ներդրման լավագույն ձեռքբերումը թերևս հենց բանավիճող  աշակերտներն էին, որոնք փայլեցին իրենց խոսքով, մտքի սրությամբ, հարցադրումների խորությամբ և ապացույցների հստակությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.