News

Հայ աշակերտները կմասնակցեն Բաքվում կայանալիք օլիմպիադային

Educational 2015-05-08

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի հայ աշակերտներն ակտիվորեն մասնակցում են տարատեսակ օլիմպիադաների, այդ թվում՝ Բաքվում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային:

Մասնակցության հրավեր ստացվել է Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից:

Հաշվի առնելով օլիմպիադաներին մասնակցելու կարևորությունը հայ աշակերտների համար՝ որոշում է կայացվել, որ ՀՀ ազգային օլիմպիական թիմը կմասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային:
 
Այժմ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում հայկական հավաքականի նախապատրաստման և հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Հայկական օլիմպիական հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտոթյան նախարար Արմեն Աշոտյանը:
 
ՀՀ մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանն անվտանգության համապատասխան երաշխիքների տրամադրումից հետո:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.