News

Խորհրդանշական համերգներ Սկանդինավյան երկրներում

Featured 2015-05-06

«Հիշում եմ և պահանջում» խորհրդանշական կարգախոսի ներքո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հյուրախաղերով հանդես է եկել Սկանդինավյան երկրներում:

Հյուրախաղերն իրականացել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, Ֆինլանդիայում, Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանների աջակցությամբ: 

Բոլոր համերգներից առաջ դեսպանները հանդես են եկել ելյութներով՝ ևս մեկ անգամ ընդգծելով համերգների նպատակն ու խորհուրդը: Օտարերկրացիների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվական պաստառները, նվագախմբի ձայնասկավառակները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ կրծքանշանները, որոնք դրվել են համերգասրահների նախասրահներում:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.