News

Հրաման ուսումնական ժամանակացույցի մասին

Educational 2015-05-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «2014-2015 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:

Համաձայն աշխատակարգի` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, ենթակայությունից և ուսուցման լեզվից՝ 2014-2015 ուստարվա ուսումնական պարապմունքները կավարտվեն 2015թ. մայիսի 22-ին հնգօրյա կամ մայիսի 23-ին վեցօրյա ուսումնական շաբաթով աշխատող ուսհաստատության համար:

Հունիսի 1-22-ն ուսհաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում կանցկացվեն համապատասխանաբար  գիտելիքների ստուգում, ավարտական և պետական  ավարտական քննություններ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.