News

Խորհրդանշական համերգ Լոնդոնում

Featured 2015-05-05

Լոնդոնի Փիքադիլլիի Սուրբ Հակոբի տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որի ժամանակ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այնուհետև տպավորիչ ելույթով հանդես է եկել ղպտի եկեղեցու եպիսկոպոս Անժելիկոն: Համերգին Լոնդոնի սիմֆոնիետա նվագախումբը, որը ղեկավարում էր Յոհան Մայքլ Կացը, ներկայացրել է հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդուարդ Միրզոյանի, Ալան Հովհաննեսի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:
 
Կատարյալ տեխնիկայով և խորը զգացմունքայնությամբ` նվագախումբը կատարել է Ա. Հարությունյանի «Ջութակի և լարայինների կոնցերտը», Ա. Խաչատրյանի «Սուսերով պարը» (Գայանե), «Ռոմանսը» (Դիմակահանդես), «Ադաջիո» (Սպարտակ), «Վալս» (Դիմակահանդես) և Է. Միրզոյանի «Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար» ստեղծագործությունները:
 
Հայտնի հայ ջութակահար Անի Բատիկյանը` Ա. Հարությունյանի «Ջութակի և լարայինի կոնցերտ», Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունների, ինչպես նաև շեփորահար Այրին Հաբերլը` Ալան Հովհաննեսի «Սուրբ Գրիգոր» ստեղծագործության գունագեղ և փայլուն կատարումների համար արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին և երկարատև ծափողջույններին:
 
Համերգին ներկա էին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և բարձրաստիճան այլ անձինք: Համերգի լուսանկարները ներբեռնել այստեղ:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.